Նախարար․ Զինհաշմանդամներին քայլակ ու սայլակ տալու կարգը կպարզեցվի, չեն սպասի հաշմանդամության կարգին14 հունվարի 2021 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներն ու քաղաքացիական անձինք այսուհետ կարող են պարզեցված ընթացակարգով դիմել և ստանալ աջակցող միջոցներ՝ չսպասելով հաշմանդամության կարգ ստանալուն, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա նոր նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելուն։ «Պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, մասնավորապես՝ քայլակ կամ սայլակ ստանալու համար պետք է հաշմանդամության խումբ ունենան, ապա՝ ստանան։ Գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում, մասնավորապես՝ բուժումն ավարտելուց հետո 3 ամսում, սակայն, որոշ դեպքերում հենց բուժման ընթցաքում սայլակի ու քայլակի անհրաժեշտություն կա։ Ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացն ավարտել ու անմիջապես տրամադրել այդ օժանդակ սարքերը»,- պարզաբանել է նախարարը։ Առաքելյանի խոսքով՝ աջակցող միջոցի համար դիմելու գործընթացն իրականացվում է կամ բուժհաստատություններում, կամ բնակության վայրերում, 5 օրում կարիքի գնահատում է տեղի ունենում, որից հետո տրվում է աջակցող միջոց։ Ավելի վաղ նախաարարությունից հայտնել էին, որ 44-օրյա պատերազմից հետո հունվարի 8-ի դրությամբ վիրավորում ստացած անձանցից 77-ն է հաշմանդամության կարգ ստացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |