Չինաստանում վերջին 8 ամսում առաջին անգամ Covid-19-ից մարդ է մահացել14 հունվարի 2021 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին Չինաստանի իշխանությունները գրանցել են կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը՝ 2020-ի մայիսի 16-ից ի վեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Անցած օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 138 նոր հաստատված դեպք, մահվան՝ մեկ դեպք»,- հայտարարել էին Չինաստանից։ Մահվան դեպքը գրանցվել է Հեբեյ նահանգում։ Հունվարի 13-ին Չինաստանում հայտնաբերված 138 նոր դեպքերից 14-ը բերովի են։ Եվս 124 դեպքեր ներքին են, դրանցից 81-ը հայտնաբերվել է Հեբեյ նահանգում, 43-ը՝ Հեյլունցզյան նահանգում: 2019-ի վերջին կորոնավիրուսի համավարակը սկսվել էր հենց Չինաստանից ու տարածվել ողջ աշխարհով։ Երկիրը համավարակի դեմ պայքարելու խիստ մեթոդներ ու կարանտինային պայմաններ էր որդեգրել։ Երկրում, ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների, 4796 դեպք է գրնցվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |