Հայուհին ԱՄՆ Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատում է՝ որպես մեծամասնության ներկայացուցիչ

Հայուհին ԱՄՆ Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատում է՝ որպես մեծամասնության ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հայազգի գործիչ Քեթրին Ղազարյանին ընտրել են որպես պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, փոխանցում է Horizon Weekly-ն:

Նշվում է, որ Ղազարյանի առաջադրանքն է՝ օրենսդիր մարմնում ապահովել կուսակցական կանոնակարգի պահպանումը:

Ղազարյանը մեծացել է Ռոդ Այլենդի Իսթ Փրովիդենս քաղաքում, ավարտել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտություն և քաղաքային ուսումնասիրություններ բաժինը: Նա մի շարք օրինագծեր է հեղինակել, որոնք առնչվում են նահանգի բնակիչների առողջության ապահովագրությանը: Որպես 4-րդ սերնդի ամերիկահայ՝ նա իր գործունեության ընթացքում առաջնային է համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---