Գյուղապահովագրության զարգացմանն €700,000 անհատույց աջակցություն կուղղվի14 հունվարի 2021 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Աջակցություն գյուղատնտեսության ապահովագրական համակարգին» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում տրամադվում է €700,000 որպես անհատույց աջակցություն։ Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի և «ԲլուՕրչարդ Ֆայնենս» ՍՊԸ-ի միջև։ Աջակցության նպատակն է նպաստել ՀՀ-ում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի զարգացմանը, որը կուղղվի բացառապես ծրագրի շրջանակում վաճառված ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարների սուբսիդավորմանը։ Աջակցության շրջանակում չեն ֆինանսավորվում հարկերը, տուրքերը և պետական մուծումների հետ կապված այլ ծախսերը։ «Հարկ է նշել, որ նախ կօգտագործվեն համաձայնագրի նախագծով տրամադրվող €700,000 միջոցները, որից հետո միայն KfW-ի (Վերականգնման վարկային հաստատություն) կողմից տրամադրված միջոցները։ Նշված միջոցներից €524,000-ից ավելին հատկացվում է առանց համամասնական սկզբունքի, իսկ մնացած €175,860 (KfW-ի ամբողջ ֆինանսավորման հետ միասին) պետք է վճարվի համամասնական սկզբունքով Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված €5 մլն հետ միասին»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար հիմնավորված մոտեցումներ և համակարգաստեղծ գյուղատնտեսական ապահովագրական գործընթաց ձևավորելու նպատակով է կնքվել դրամաշնորհային համաձայնագիրը։ ՀՀ կառավարության 2019-ին հաստատել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակում ապահովագրվում են ծիրանի, խաղողի, դեղձի և խնձորի այգիները և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ) ցանքատարածությունները, 2 ռիսկերից` կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն: Կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի ապահովագրությունն ընդգրկում է 6 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր, իսկ դեղձի, խնձորի և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը՝ ՀՀ բոլոր մարզերը։ Գարնանային ցրտահարություն ռիսկից ծիրանի, խաղողի ու դեղձի ապահովագրությունը ընդգրկում է Արմավիրի և Արարատի մարզերը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է ապահովագրավճարի առնվազն 50-60%-ի սուբսիդավորում։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, և 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ 1546 շահառու ապահովագրել են շուրջ 2500 հա այգիներ և հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Նախատեսվում է գյուղատնտեսական նոր պրոդուկտների ներառում ծրագրում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |