Georgian Аirways-ը ժամանակավոր չվերթեր կիրականացնի Երևանով դեպի Մոսկվա

Georgian Аirways-ը ժամանակավոր չվերթեր կիրականացնի Երևանով դեպի Մոսկվա

PanARMENIAN.Net - Վրացական Georgian Аirways ընկերությունը կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր առաջին անգամ չարտերային չվերթեր է իրականցնում Թբիլիսիից Երևանով դեպի Մոսկվա։ Այդ մասին տեղեկացրել է ընկերությունը, գրում է «Sputnik Գրուզիան»։

Ինչպես նշել են ավիաընկերությունում, թռիչքներն իրականացվում են գործընկեր Aircompany Armеnia ընկերության հետ գործակցությամբ։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով։ Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման ժամկետը։ Ըստ վերջին որոշման, արգելքը գործում է մինչև հունվարի 31-ը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---