ԱՀԿ․ 2021-ը Covid-19-ի առումով կարող է ավելի ծանր լինել

ԱՀԿ․ 2021-ը Covid-19-ի առումով կարող է ավելի ծանր լինել

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ 2021-ը Covid-19-ի պանդեմիայի առումով կարող է ավելի ծանր լինել։

«Սկսվում է պանդեմիայի երկրորդ տարին և այն կարող է նույնիսկ ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով վիրուսի տարածման դինամիկան և որոշ խնդիրները, որ առկա են»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱՀԿ ներկայացուցիչը նշել է՝ տվյալները, որ ստացել է կազմակերպությունը վերջին երկու շաբաթում, վկայում են, որ հիվանդացությունը կրկին պիկի է հասել։

Ըստ Ռայանի՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում «իդեալական փոթորիկ է»: Վարակի տարածմանը նպաստել են ցրտերը և մարդկանց կուտակումները տարածքների ներսում, ինչպես նաև կորոնավիրուսի նոր շտամերի շրջանառումը։

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսի վարակի դեպքերը գերազանցել են 90 միլիոնը։ Մոտ 2 մլն մարդ է մահացել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---