ԱԳ նախարար․ Մտահոգ ենք՝ Ադրբեջանը չի պահպանում եռակողմ հայտարարության առանցքային կետերը14 հունվարի 2021 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը խսիտ մտահոգված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության առանցքային կետերը՝ մասնավորապես գերիների և պահվող այլ անձանց վերադարձի և զբաղեցրած դիրքում կանգ առնելու մասով, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է Ա1+-ը։ Նախարարն ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովում հանդիպել է պատգամավորների հետ, հայտարարություն արել ու մասնակցել փակ քննարկմանը։ «Գերեվարված հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքներն ու քրգործերը ոչ միայն խախտում են եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները։ Այս գործընթացները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ պատանդառությունն ու հայատյաց քաղաքաքականության շարունակումը։ Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր պատանդների ու ռազմագերիների վերադարձի, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով, ԱԳՆ-ն գործակցում է միջազգային գործընկերների հետ ու համադրում քայլերը ներքին գործընկերների հետ»,- հայտարարել է նա։ Նախարարը նշել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակավայրեր վերադարձի հարցը։ Ըստ Այվազյանի՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է, և« դեռ ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ»: «Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար։ ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է նա։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն ստորագրվեց տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |