Արցախում ռուս խաղաղապահների համար 3 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել14 հունվարի 2021 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Արցախում ռուս խաղաղապահների համար 3 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել՝ Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում, որտեղ արդեն մոտ 400 զինծառայող է տեղակայվել։ Նախատեսվում է կառուցել ևս 5-ը՝ 540 մարդու համար, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուս զինծառայողների համար ստեղծվել են հարմարավետ, ժամանակակից պայմաններ՝ կենցաղային, ֆիզիկական պատրաստության և հանգստի համար։ Բլոկ-մոդուլային զինավաններն ինքնավար օբյեկտներ են, հագեցած կենսապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում։ Կա նաև կահույք և կենցաղային տեխնիկա՝ էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա: Յուրաքանչյուր զինավանի տարածքում կա նաև արհեստական ծածկով մարզասրահ, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ: Ռուս խաղաղապահներն Արցախում շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։ Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |