Ծնողները վարչապետին խնդրում են զորացրել Արցախում ծառայողներին14 հունվարի 2021 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Արցախում 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ կառավարության առջև էին՝ հանդիպում պահանջելու վարչապետի հետ։ Նրանք Նիկոլ Փաշինյանին խնդրում են զորացրել Արցախում ժամկետային զինծառայություն անցնող իրենց որդիներին, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Կառավարության առջև բողոքի ակցիա անող ծնողների մի մասի որդիները ռազմական գործողությունների ավարտից հետո 7-օրով արձակուրդ են եկել, մյուս մասի զավակներն ընդհանրապես տուն չեն եկել: Ծնողներն ասում են՝ պատերազմից հետո ձեռք բերած առողջական խնդիրները պետք է լուծվեն, մինչդեռ մնալով դիրքերում` որդիներն էլ ավելի են հյուծվում։ «Իրենց տեղը ծառայելու համար մենք ունենք պայմանագրային ծառայողներ, թող գնան, պահեն պոստերը, 18 տարեկան տղան պատերազմ է տեսել, էտ երեխեն, որ եկավ վաղը Հայաստան, ի՞նչ ձևով է ապրելու, նրա աչքերում հիշողությունը կորելո՞ւ է: Էն էլ ինչ պատերազմ, բոլորը գիտեն»,- ասել է մեկ այլ ծնող: «Հոգեպես անհավասարակշիռ, վատառողջ 18-ամյա պատանին կարո՞ղ է սահման պահել, երբ նա վախերի մեջ է, երբ առողջական խնդիրներ ունի: Ինչպե՞ս եք պատկերացնում նրա պահած սահմանը: Ես տեսել եմ վերջին անգամ (որդուն,- խմբ.), երբ գնացել եմ երդման արարողությանը` մեկ ամիս առաջ, հասանելիք արձակուրդը չստացան կարանտինի պատճառով, և հետո հաջորդեց պատերազմը, հիմա էլ խրախուսումը չի ստանում, որովհետև մնացած զինվորները, որոնք եկել են արձակուրդ, առողջական խնդիրներով այդ երեխաները չեն կարողանում վերադառնալ», - նշել են ծնողները: Ավելի վաղ Արցախում ժամկետյաին զինծառայություն անցնող զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին Ուկրաինացի պաշտոնյա․ ՀՀ-ն ճիշտ ժամանակին է ընտրել ինքնուրույն լինելու ճանապարհը Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին «Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ |