Այվազյան․ Պոպովը Փաշինյանի գրածը կոնտեքստից հանել է, վարչապետն այլ բան է ասել![]() 14 հունվարի 2021 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում գրվածը կոնտեքստից հանել է, կառավարության ղեկավարն այլ բան է ասել, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնաբանել է։ Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել»,-հայտարարել է նախարարը: Փաշինյանը «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում գրել էր, որ ռուսական առաջարկները նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը։ Պոպովն, ի պատասխան Փաշինյանի հոդվածի, հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հանգեցրել Լեռնային Ղարաբաղի կարգավորումը միայն Ադրբեջանին 7 շրջանը վերադարձնելուն՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին։ Նա նաև նշել է, որ ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմը չեն մերժել բանակցային առաջարկները, թեև լիակատար համաձայնության հասնել չէր հաջողվում։ Այվազյանը նշել է նաև՝ միանշանակ համաձայն է Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը՝ ավելացնելով՝ «այն եղել և մնում է»: «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը»,- ասել է նախարարը։ Նախարարը նշել է, որ հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել, եթե այնտեղ ամփոփված չեն բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես, Արցախի կարգավիճակի հարցը։ Արտաքին գործերի նախարարն Ազգային ժողովում մասնակցել է ԼՂ հարցով քննարկման։ Պատգամավորների հետ հանդիպումից առաջ նա հայտարարել է, որ հայկական կողմը մտահոգ է, որ Ադրբեջանը չի պահպանում նոյեմբերի 10-ի հայտարարության սկզբունքային կետերը։ Ընթերցեք նաև․ Ընթերցեք նաև․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանին․ Երբեք չենք առաջարկել 7 շրջանը Բաքվին տալ՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |