Հրանտ Դինքի հիմնադրամը բողոքում է «հայ» բառի բացասական օգտագործման դեմ 3 մարտի 2009 - 01:07 AMT PanARMENIAN.Net - «Ակոս» հայ-թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո ստեղծված հիմնադրամը դիմել է դատարան: Ներկայացված հայցում նշվում է, որ «բոլոր փաստաթղթերում հայ բառն օգտագործվում է հազար անգամ եւ միայն բացասական համատեքստով», - հաղորդում է «The Times reports»-ը:«Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիրը սպանվել էր 2007 թվականին «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական խմբավորմանը պատկանող երիտասարդ ազգայնամոլի կողմից: Վերոհիշյալ խմբավորման անդամ են հանդիսանում զինվորական - պետական պաշտոնյաներ, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել: Ինչպես նշվում է հոդվածում, Հ. Դինքը պատկանում էր այնպիսի հայտնի մտավորականների թվին, ինչպիսիք են նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, որոնց հետապնդում են ազգայնամոլները Հայոց ցեղասպանության թեմայի շոշափման համար: «Դա վկայում է ազգայնամոլությամբ, ռասսայական խտրականությամբ վարակված թուրքական հասարակության ոչ նորմալ, հիվանդագին վիճակի մասին», - նշում է անկախ թուրք խորհրդարանական Ուֆաք Ուրասը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |