Նորվեգիայում 23 մարդ է մահացել Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո14 հունվարի 2021 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում 23 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների արտադրության պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Այդ մասին հայտնել է Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը։ Մահվան ելքով բոլոր դեպքերը գրանցվել են թուլացած իմունիտետով 80 անց տարեցների մոտ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այդ դեպքերն առանձակի մտավախություն չեն առաջացնում։ Ակնհայտ է, որ պատվաստանյութի ռիսկի գործոնը շատ փոքր է, մի փոքր բացառությամբ՝ երբ խոսքը թույլ առողջությամբ տարեցների մասին է»,-ասել է գործակալության ներկայացուցիչ Սթեյնար Մադսենը։ Ապագայում նման դեպքերից խուսափելու համար, Առողջապահության ազգային ինստիտուտը մի փոքր փոխել է լուրջ հիվանդություններ ունեցող տարեցների պատվաստման ուղեցույցները։ Pfizer պատվաստանյութով պատվաստումը Նորվեգիայում սկսվել է դեկտեմբերի 27-ին։ Առաջինը պատվաստվել են Օսլոյի ծերանոցի բնակիչները։ Հունվարի 14-ի դրությամբ Նորվեգիայում պատվաստվել է 25,000 մարդ։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |