Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով վերականգնվել է![]() 15 հունվարի 2021 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին՝ ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով՝ վթարավերականգնողական աշխատանքներն ավարտվել են նշված ժամկետից շուտ, տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»։ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին` ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը: Հայտարարվել էր, որ գազի առաքումը կվերականգնվի հունվարի 15-ին` ժամը 07:00-ին։ Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում էր կայացրել հունվարի 13-ին` ժամը 23:00-ից, 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |