Գերմանիայում Covid-19-ի դեմ պատվաստված 10 տարեց է մահացել

Գերմանիայում Covid-19-ի դեմ պատվաստված 10 տարեց է մահացել

PanARMENIAN.Net - Գերմանիայում Covid-19-ի դեմ պատվաստված 10 մարդ է մահացել՝ բոլորը տարեցներ։ Այդ մասին գրել է գերմանական Der Spiegel-ը։

«Բոլոր մահացածները ծանր հիվանդ էին»,- ասել է կլինիկական դեղագիտության փորձագետ Բրիջիթ Քելլեր-Ստանիսլավսկին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Պաուլ Էրլիխի անվան Պատվաստանյութի և կենսաբժշկական դեղամիջոցների դաշնային ինստիտուտը հայտնել է պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունների 325 դեպքի մասին։ Ընդհանուր առմամբ, երկրում ավելի քան 600,000 պատվաստում է կատարվել, իսկ կողմնակի երևույթներ հիմնականում ի հայտ են գալիս 60-ն անց մարդկանց մոտ։

Ինստիտուտի նախագահ Կլաուս Չիչուտեկը հայտարարել է, որ Գերմանիայում կիրառվող պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ։

Գերմանիայում պատվաստում են ամերիկյան Pfizer և դրա գերմանական գործընկեր BioNTech ընկերության, ինչպես նաև Moderna-ի պատվաստանյութերով, սակայան չի նշվում, թե որով էին պատվաստված մահացածները։

Նորվեգիայում 23 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների արտադրության պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Մահվան ելքով բոլոր դեպքերը գրանցվել են թուլացած իմունիտետով 80 անց տարեցների մոտ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---