Մարտունիում և Այգեստանում չպայթած զենք-զինամթերք են վնասազերծելու

Մարտունիում և Այգեստանում չպայթած զենք-զինամթերք են վնասազերծելու

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աշխատանքներն իրականացնելու են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---