Ադամ Շիֆը հույս ունի, որ ԱՄՆ 111 Կոնգրեսը կընդունի Ցեղասպանության մասին բանաձեւը 3 մարտի 2009 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղորդված աշխատանքը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ` ելույթ ունենալով Ֆրենզո քաղաքի հայկական համայնքի առջեւ: Ավելի ուշ` Ամերիկայի հայ դատի հանձնախմբի 75 ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է նրանց, որ ԱՄՆ 111 Կոնգրեսում անպայման կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւը, նշելով, որ թուրքական լոբբին ամեն կերպ կհակազդի դրան: Կոնգրեսական Շիֆը նաեւ հույս է հայտնել, որ չնայած Թուրքիայի կոշտ դիմադրությանը, ԱՄՆ նախագահ բարաք Օբաման կընդունի եւ կստորագրի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Շիֆի խոսքերով, Կոնգրեսի իր բոլոր գործընկերները հիանալի գիտակցում են, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ Բարակ Օբաման նույնպես կընդունի այդ, հաղորդում է The Fresno Bee թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |