Արցախում ռուս խաղաղապահները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V»-ով![]() 15 հունվարի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսական խաղապահ զորակազմի ռազմաբժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին։ Հատուկ կոնտեյներով Արցախ է հասցվել մոտ 2000 դեղաչափ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութ և հանձնվել Հատուկ նշանակության բուժջոկատին, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Պատվաստումը կատարվում է 2 փուլով։ Հունվարի 14-31-ն ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21-ը՝ երկրորդ։ Առաջինը կպատվաստվի ռուս խաղաղապահների հրամանատարական կազմը, ինչպես նաև բուժանձնակազմը։ Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի բուժկետի պետ ավագ լեյտենանտ Ալեքսեյ Կրուչինինը նշել է․ «Պատվաստանյութը մեզ է հասցվել սառեցված վիճակում, պատվաստումից առաջ մենք այն ապասառեցնում ենք, անձնակազմը զննություն է անցնում։ Եթե հակացուցումներ չկան, պատվաստվում են։ Պատվաստումից հետո յուրաքանչյուրը 30 րոպե մնում է հսկողության տակ՝ համոզվելու համար, որ ալերգիկ ռեակցիա չկա»։ Արցախում ռուս խաղաղապահների համար 3 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել՝ Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում, որտեղ արդեն մոտ 400 զինծառայող է տեղակայվել։ Նախատեսվում է կառուցել ևս 5-ը՝ 540 մարդու համար։ Ռուս խաղաղապահներն Արցախում շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |