Գևորգ Էմինի արձանի կատվին գողանալու դեպքով նյութեր են պատրաստվում

Գևորգ Էմինի արձանի կատվին գողանալու դեպքով նյութեր են պատրաստվում

PanARMENIAN.Net - Սիրահարների այգուց Գևորգ Էմինի արձանի կատվին գողանալու դեպքով ոստիկանությունում հաղորդում ստացվել է, նյութեր են նախապատրաստվում, PanARMENIAN.Net ին ասացին գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Ելենա Շուվաևա-Պետրոսյանը կիսվել էր Գևորգ Էմինի արձանի լուսանկարով ու գրել, որ բանաստեղծի արձանը վանդալիզմի է ենթարկվել, կտրել-տարել են արձանի կողքի կատվին։

Էմինի արձանը Սիրահարների այգում տեղադրվել է 2010 թվականին, այն բրոնզաձույլ է։ Պատկերում է բանաստեղծ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի հետ։ Քանդակի հեղինակն Աշոտ Արամյանն է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---