Բաբայան․ Ստեփանակերտի օդանավակայանը, երևի, նախնական կշահագործվի խաղաղապահների համար![]() 15 հունվարի 2021 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանը, ամենայն հավանականությամբ, նախնական փուլում կշահագործվի խաղաղապահների համար։ Այդ մասին ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում։ «Կարծում եմ, որ օդանավակայանը կշահագործվի, պարզապես ժամանակ է պետք։ Այս պահին, իմ կարծիքով, ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին այն կշահագործվի որպես ռազմական օբյեկտ խաղաղապահների կողմից` նրանց կարիքները և անվտանգության հարցերն ապահովելու համար», - ասել է Բաբայանը, գրում է «Նովոստի Արմենիան»։ Նրա խոսքով՝ կսկսվեն քայլեր և գործողություններ, որպեսզի այդ օբյեկտն օգտագործվի նաև քաղաքացիական նպատակներով։ «Ես գրեթե չեմ կասկածում, որ այն շահագործվելու է, ժամանակը ցույց կտա։ Որպես ռազմական օբյեկտ, կարծում եմ, այն կշահագործվի», – ասել է Բաբայանը։ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման է հանձնվել 2012–ի հոկտեմբերի 1-ին։ Օդանավակայանը հագեցած է միջազգային չափորոշիչներին համապատասխան բոլոր սարքավորումներով և կարող է սպասարկել ժամում մինչև 100 ուղևոր։ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումից հետո պաշտոնական Բաքուն պարբերաբար սպառնում էր ուժ կիրառել օդանավերի դեմ, որոնք կիրականացնեն չվերթեր դեպի Ղարաբաղ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |