Ալիևը Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում է

Ալիևը Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շուշիում են։ Նրանք Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի են այցելել, լուսանկար է հրապարակվել։

Սա նրանց առաջին ուղևորությունն է Շուշի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի ավարտից հետո։

«Մեկնել ենք վաղ առավոտյան, ուղղությունը՝ Շուշի»,- ասում է Ալիևը սոցցանցերում ավելի վաղ հրապարակված տեսանյութում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ալիևը Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք էր հայտարարել։

Շուշին ադրբեջանական բանակի հսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերի 8-ին։

Նոյեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են համաձայնության տարբերակներ, եթե ոչ ամենասկզբում, ապա X օրից Շուշին, որպես պատերազմի դադարեցման նախապայման եղել է օրակարգում, և դա անհերքելի փաստ է։ Փաշինյանի հայտարարությունից հետո արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ժամեր անց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---