ՊՆ․ «Երևան սիթիում» առևտուր են արել Իրանի ԶՈւ ներկայացուցչները, ոչ թե Ադրբեջանի

ՊՆ․ «Երևան  սիթիում»  առևտուր են արել Իրանի ԶՈւ ներկայացուցչները, ոչ թե Ադրբեջանի

PanARMENIAN.Net - «Երևան Սիթի» ցանցի սուպերմարկետում առևտուր են արել Իրանի ԶՈւ ներկայացուցչները, ոչ թե ադրբեջանցի զինծառայողներ, տեղեկացնում էպաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։։

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»,-ասել են ՊՆ-ում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---