Քրհետապնդումից մինչև պայմանագրային աշխատանք․ ՀՀ-ում դասալքության համար պատիժը կխստացվի, այլընտրանքային տարբերակներ կառաջարկվեն15 հունվարի 2021 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում զինծառայությունից խուսափելու համար առաջարկվում է օրենքում նոր փոփոխություններ մտցնել՝ խստացնելով դասալքության համար պատիժը, միևնույն ժամանակ առաջարկելով այլընտրանքային տարբերակներ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունները։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ նախկինում 27 տարին լրացած ու բանակում չծառայածները համապատասխան գումարի դիմաց «ներում էին ստանում», սակայն այժմ որոշվել է այդ մոտեցումը դադարեցնել։ «Փոփոխությունների փաթեթը զինծառայությունից խուսափելը դարձնում է անիմաստ, խստացնելով հանդերձ՝ խոչընդոտներ են ստեղծվում արտերկրում ապրելու համար․ նրանք կամ պետք է վերադառնան ՀՀ, կամ ընդհանրապես չվերադառնան»,- հայտարարել է Քոչարյանը։ Նա նշել է, որ ըստ առաջարկվող փոփոխությունների՝ հայտարարված վարժական հավաքից խուսափելը պատժվում է կալանքով առավելագույնը 3 ամիս ժամկետով, պարտադիր զինծառայությունից կամ զորակոչից խուսափելը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով։ Մյուս փոփոխությունները կապված են այն դրույթի հետ, որ զինծառայությունից խուսափած անձը կարող է ծառայության անցնելու տարբերակ ունենալ և ազատվել քրհետապնդումից։ «Խստացնելով հանդերձ` տալիս ենք նաև ալտերնատիվ առաջարկ, գալիս եք մուծում այդ գումարը, որը երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձի համամասնությամբ է, կամ գալիս եք, անցնում եք պայմանագրային ծառայության ու պետությունն է ձեզ վճարում դրա համար»,- բացատրել է Քոչարյանը։ Նշվել է նաև, որ զինծառայությունից խուսափելը միջին ծանրության հանցանքից համարվելու է ծանր հանցագործություն․ դա հնարավորություն է տալիս, որ հետախուզման մեջ գտնվող մարդկանց արտահանձնել։ Օրենքի փոփոխությունները քննարկումից հետո լրամշակվելու են, հարմարեցվելու Քրեական օրենսգրքում սպասվելիք փոփոխություններին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |