Փաստաբանը՝ «Այբ» հիմնադրամի դեմ քրգործի մասին․ Դասական անհեթեթություն է16 հունվարի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքով հարուցված քրգործը չունի քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար, դասական անհեթեթեություն է, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ փակվելու է։ «Ներկայիս պայմաններում, երբ հանրությանը հուզում են առանցքային բնույթ ունեցող հարցեր՝ պետական դավաճանության հանցակազմից մինչև ռազմագերիների՝ օր առաջ լուծման ենթակա հարցը, մեր դատախազությունը հայտարարություն է տարածում «Այբ» կրթական հիմնադրամի մասին»,-գրել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ «Այբ» կրթական հիմնադրամը և դրա աջակիցները Համահայկական հիմնադրամին պատերազմական պայմաններում փոխանցել են $125,000, այսինքն` մոտ 65 մլն դրամ։ «Համահայկական հիմնադրամի մասով, իհարկե, քրեական գործ չի հարուցվել, չնայած դրա ակնհայտ առիթների առկայությանը։ Իսկ ինչ վերաբերում է հենց այս «քրեական գործի» հարուցմանը, բոլորին պարզ է, որ 3 տարի կրթության հայտնի նախարարի ջանքերի, խելակորույս խնդրանքների արդյունքն է։ Բայց հիշում եք, չէ՞, հարյուրավոր միլիոններից էր խոսում «հայտնի նախարարը»,-գրել է փաստաբանը։ Հունվարի 15-ին դատախազությունը հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքով։ Քրգործը հարուցվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |