«Այբ» հիմնադրամը՝ իր դեմ քրգործի մասին․ Ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ16 հունվարի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու մասին դատախազության հայտարարությունը «2․5 տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է հիմնադրամի դեմ, ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ», հայտարարել է «Այբ» կրթական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Նվարդ Վարդանյանը։ Նա հիշեցրել է, որ խոսքը 2014-2018 թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակում թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին է՝ 8.3 մլն դրամի չափով, իսկ ծրագրի ընդանուր արժեքը մոտ 2.5 մլրդ դրամ է։ «Մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներկայացնել մեր այս պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։ Նաև շատ բարձր ենք գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել $15,000 «հնարավոր չարաշահումը»։ Կարծում ենք, որ ԿԳ նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված ենք՝ վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ»,-գրել է նա։ Հունվարի 15-ին դատախազությունը հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում 8․3 մլն դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքով։ Քրգործը հարուցվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով։ Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարույթյունյանը հայտարարել էր, թե «Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |