Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում՝ Ասկերանի համայնքներում![]() 16 հունվարի 2021 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում, տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։ Նշվում է, որ գործընթացը կշարունակվի առաջիկա ամիսներին ևս: «Խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101, 112 կարճ հեռախոսահամարներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |