Հայ աշակերտները 10 ոսկե մեդալ են նվաճել ֆիզմաթ և ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայ աշակերտները 10 ոսկե մեդալ են նվաճել ֆիզմաթ և ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - ՀՀ դպրոցականները 10 ոսկե մեդալ են նվաճել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:

Հայաստանը ներկայացնող 21 մասնակցից 10-ն արժանացել է ոսկե, 5-ը՝ արծաթե, 2-ը՝ բրոնզե մեդալների, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալի՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: մյուս թիմն 2 ոսկի և 2 արծաթ է նվաճել:

Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան անցկացվել է հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---