Օբաման Մեդվեդեւին առաջարկել է միասին լուծել Իրանի խնդիրը` Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանությանն (ՀՀՊ) դիմաց

PanARMENIAN.Net - Իրանի խնդրի լուծումն ամբողջությամբ վերացնում է Եվրոպայում ՀՀՊ ծավալումը, ուստի, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնն Իրանի հետ բանակցություններում միասնական ճակատով հանդես գան, ապա ՀՀՊ ծրագրի մասին կարել է մոռանալ: Այդ մասին նշվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հղված ուղերձում:



Վաշինգտոնն առայժմ պատասխան չի ստացել իր այդ առաջարկությանը, եւ հազիվ թե այդ հարցում որեւէ հստակություն բերի Հիլարի Քլինթոնի ու Սերգեյ Լավրովի Ժնեւում կայանալիք հանդիպումը: Հիմնականում հույս են ներշնչում Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի կայանալիք հանդիպումները:



Ենթադրվում է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարն այս շաբաթ կպայմանավորվեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման հստակ ամսաթվի վերաբերյալ, որի մասին կհայտարարեն ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք G20 գագաթնաժողովում Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի առաջին անձնական հանդիպման ժամանակ:



Նախօրեին, իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, Մեդվեդեւը հայտարարել է, որ մտադիր է Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման հարցն Օբամայի հետ քննարկել Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ: Մեդվեդեւը նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության հարցին «առավել ստեղծագործական եւ գործընկերական մոտեցում» կցուցաբերի, քան Ջորջ Բուշի վարչակազմը:



«Մենք արդեն այդ կարգի ազդանշաններ ստացել ենք մեր ամերիկացի գործընկերներից: Ես հույս ունեմ, որ այդ ազդանշանները կվերածվեն հստակ առաջարկությունների: Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կկարողանանք քննարկել նաեւ Եվրոպայի համար այժմեական այդ հարցը», - ասել է Ռուսաստանի նախագահը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---