Պատերազմից հետո մոտ 49,500 մարդ է վերադարձել Արցախ![]() 16 հունվարի 2021 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Պատերազմական գործողությունների ավարտից ի վեր Արցախ է վերադարձել 49,461 բնակիչ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ-ից ավտոբուսներով Արցախ վերադարձող փախստականներին՝ մեկ օրում 197 փախստական է տեղափոխվել Ստեփանակերտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը դեռևս 2020-ի նոյեմբերի 30-ին հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները ոչ բոլոր փախստականներին են հաշվառում՝ մոտ 30,000 մարդ Արցախ է վերադարձել առանց ռուս խաղաղապահների ուղեկցության։ Ռուս խաղաղապահներն Արցախում շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |