Խելացի ժամացույցը կարող է հայտնաբերել կորոնավիրուսն ախտանիշների հայտնվելուց առաջ![]() 16 հունվարի 2021 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Խելացի ժամացույցը կարող է հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ ախտանիշների հայտնվելուց առաջ։ Այդպիսի ժամացույցն անդադար չափում է սրտի զարկերը, ջերմությունը և այլ պարամետրեր, որոնք կարող են օգնել կորոնավիրուսի հայտնաբերման ախտորոշումից մի քանի օր առաջ։ Նման եզրակացության են եկել Նոյ Յորքի Mount Sinai բուժհամալիրի գիտնականները, գրում է Incrussia.ru-ն։ Մի շարք փորձարկումներից հետո բժիշկները պարզել են, որ Apple-ի, Garmin-ի և Fitbit-ի ժամացույցները կարող են դեռևս ախտանիշների ի հայտ գալուց առաջ որոշել մարդու մոտ կորոնավիրուսի առկայությունը։ Ըստ փորձագետների` խելացի ժամացույցներն ու թևնոցները կարող են կենսական նշանակություն ունենալ պանդեմիայի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։ Mount Sinai-ի մասնագետները պարզել են, որ Apple Watch-ը կարողանում է ֆիքսել սրտամկանի աշխատանքի նույնիսկ աննշան փոփոխությունները։ Այդ փոփոխությունները կարող են ազդանշան լինել մարդու մոտ վարակի առկայության մասին՝ վատ զգալուց կամ թեստավորվելուց 7 օր առաջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |