ՀՀ-ում փակ ճանապարհներ կան․ Լարսում ռուսական կողմից 340 բեռնատար է կուտակվել![]() 16 հունվարի 2021 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ մերկասառույց է։ Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |