Փաշինյանը հանդիպել է ԼՂ-ում ծառայողներին ՀՀ տեղափոխել պահանջող ծնողներին

Փաշինյանը հանդիպել է ԼՂ-ում ծառայողներին ՀՀ տեղափոխել պահանջող ծնողներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախում պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողներից ու հարազատներից մի քանիսին, որոնք Կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում՝ պահանջելով, որ իրենց որդիները ծառայեն ՀՀ-ում։

Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ ծնողները դեռ ներսում են, զրուցում են վարչապետի հետ։

Կառավարության շենքի դիմաց հավաքված հարազատները սպասում են, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ծնողները դուրս գան և հայտնեն արդյունքների մասին։ Դրանից հետո կորոշեն հետագա անելիքները։

Ավելի վաղ էլ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջում էին, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ երեխաները տեղ կհասնեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---