Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը

Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորըտիր նախագահ Ջո Բայդենի վարչկազմում Սպիտակ տան տարածաշրջանային կոմունիկացիաների բաժնի պետ է նշանակվել լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի և փոխնախագահի կայքերում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հաջինազարյանը Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարն էր Արևմտյան Փենսիլվանիայում, իսկ մինչ այդ ապահովում էր տեղեկատվական աջակցությունը մի շարք նահանգներում փրայմերիզի և համընդհանուր ընտրությունների ժամանակ։

Բայդենի ընտրարշավին միանալուց առաջ Հաջինազարյանն աշխատել է Կապիտոլիումում՝ սկզբից որպես Ինդիանայից ընտրված սենատոր Ջո Դոնելի մամուլի քարտուղար, իսկ հետո, որպես Ներկայացուցիչների պալատի Ներքին անվտանգության կոմիտեի մամուլի քարտուղարի տեղակալ։

Հաջինազարյանը ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգում, լիբանանահայերի ընտանիքում։ Նա Ինդիանայի համալսարանի և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցի շրջանավարտ է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---