Զինվորների ծնողների ու վարչապետի հանդիպումն ավարտվել է․ Ասում են՝ բարձրացված հարցերի լուծման մասին խոսելը վաղ է

Զինվորների ծնողների ու վարչապետի հանդիպումն ավարտվել է․ Ասում են՝ բարձրացված  հարցերի լուծման մասին խոսելը վաղ է

PanARMENIAN.Net - Արցախում ժամկետային զինծառայություն անցնող զինվորների հարազատների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումն ավարտվել է, պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել, փոխանցում է Armlur.am-ը։

Միևնույն ժամանակ, ծնողներից մեկը նշել է՝ բավարարված չեն, քանի որ իրենց կողմից բարձրացված հարցերի լուծումների մասին խոսելը դեռ վաղ է:

Կառավարության շենքի առաջ բողոքի ցույց իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում էին, որ նրանք Արցախի փոխարեն ՀՀ-ում շարունակեն իրենց ծառայությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել էր հանդիպել ծնողներից մի քանիսի հետ։

Ավելի վաղ էլ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջել են, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ երեխաները տեղ կհասնեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---