Մանուկյան․ Գյումրիում կատարվածը կազմակերպված էր, այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցուն![]() 16 հունվարի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում հանդիպել է համախոհների հետ. մինչ հանդիպումը շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպն ու պատասխանել է հարցին, թե ինչու է ցուցարարներին «բոմժ» անվանել։ Հունվարի 15-ին Մանուկյանը նախատեսել էր այցելել Գյումրի, մինչ քաղաք հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որպեսզի արգելեին նրան մտնել քաղաք: Մանուկյանը փոքր-ինչ ուշացումով հասել էր Գյումրի ու հայտարարել, որ իշխող «Իմ քայլը» գումար է տվել ճանապարհը փակողներին։ «Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ», - հայտարարել էր նա: «Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը: Ես կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է: Եվ իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որ փողոցում մոտենում ու խոսում էր»,- հայտարարել է նա, փոխանցում է Aravot.am-ը։ Նրա խոսքով՝ Գյումրիում կատարվածը կազմակերպված է եղել, իսկ ինքը գիտի, թե ում կողմից և ինչպես։ «Առավոտյան, որ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթևան է և շիշ է հավաքում: Վիրավորական իմաստով չէ, բայց «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում: Ասում է՝ պարոն Մանուկյան մեզ ինչո՞ւ եք վիրավորել, այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»,- խոսքը եզրափակել է Մանուկյանը: Ընթերցեք նաև․ ՄԻՊ-ը՝ Մանուկյանի խոսքերի մասին․ Քաղաքացու մասին վիրավորական ձևակերպումը դատապարտելի է Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |