Բայդենի աշխատակազմում ևս մեկ հայազգի պաշտոնյա կլինի18 հունվարի 2021 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմում ևս մեկ հայազգի պաշտոնյա կլինի։ Ջեֆ Մարությանը կնշանակվի ԱՄՆ նախագահի Բնապահպանության և կլիմայական հարցերով խորհրդական, տեղեկացնում է Zartonk Media-ն։ Մարությանը Նյու Ջերսիից է, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի շրջանավարտ է։ Նա եղել է Կոլումբիայի շրջանի տրանսպորտի վարչության տնօրենը, ավելի վաղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել տրանսպորտի դեպարտամենտում։ Օբամա-Բայդեն նախագահական ընտրությունների ժամանակ Ջեֆ Մարությանը ղեկավարել է LGBT-ի տեղեկատվական բաժինը Ժողովրդավարական ազգային կոմիտեում (DNC)։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորըտիր նախագահի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կոմունիկացիաների բաժնի պետ է նշանակվել լիբանանահայ Հայկ Հաջինազարյանը։ Նա Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարն էր Արևմտյան Փենսիլվանիայում, իսկ մինչ այդ ապահովում էր տեղեկատվական աջակցությունը մի շարք նահանգներում փրայմերիզի և համընդհանուր ընտրությունների ժամանակ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |