Իմքայլականները մերժել են նոյեմբերի 10-ի հայտարարության իրավաչափությունն ԱԺ-ում քննարկելու նախագիծը18 հունվարի 2021 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեծամասնությունը մերժել է նոյեմբերի 10-ի ՀՀ, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ հարցը նիստերի օրակարգում ներառելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը։ 73 դեմ, 40 կողմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները մերժել են նախագիծն ԱԺ օրակարգում ներառելու հարցը։ «Փաստաթղթում մեկ կետ է մնացել, որը դեռ կյանքի չի կոչվել, և մենք առաջարկում ենք գոնե այդ կետը քննարկել։ Խոսքը, մասնավորապես, ռազմագերիներին հետ վերադարձնելու մասին է։ Կոչ եմ անում գործընկերներիս, որ առիթն օգտագործենք և այս ամբիոնից գերիների հարցը բարձրացնենք»,- հայտարարել է ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիոմոնյանը։ Իմքայլական Վահագն Հովակիմյանն էլ հայտարարել է, որ որոշման նախագիծը քննարկվել է Պետաիրավական հարցերի մշտկան հանձնաժողովում և տրվել է բացասական եզրակացություն։ Անդրադառնալով գերիների հարցն ԱԺ-ում քննարկելուն, Հովակիմյանն ասել է, որ եթե այդ հարցի քննարկումը նպաստի նրանց վերադարձին, արժե հենց գերիների վերադարձի հարցով արտահերթ հրավիրել։ «Ով է մեր ձեռքերը կապել։ Նոյեմբերից բերած նախագիծը, որը կապ չունի օրակարգի հետ և արժեք չունի որպես նախագիծ, դրան դրական եզրակացություն տա՞նք, որ այլ հարց քննարկենք», - ասել է Վահագն Հովակիմյանը։ ԼՀԿ-ն ԱԺ էր ներկայացրել «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» որոշման նախագիծն օրակարգում ներառելու հարցը։ Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի դադարեցմնա եռակողմ հայտարարություն էին արել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |