Որոնողական աշխատանքների արդյունքում ևս 3 մարմին են գտել18 հունվարի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին՝ երկուսը Ջաբրայիլից, մեկը Որոտանից` Կուբաթլուի հատվածից։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է Sputnik Արմենիան։ «Կուբաթլուից գտնված անձի ինքնությունը հայտնի է՝ նա Արսեն Մամիկոնյանն է։ Նրա ծննդյան տարեթիվը, սակայն, հայտնի չէ։ Մյուս երկուսի ինքնությունը պարզելու համար ԴՆԹ փորձաքննություն կիրականացվի։ Երեքն էլ զինծառայող են եղել»,- ասել է Թադևոսյանը։ Նրա խոսքով` հունվարի 18-ին որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում: Թադևոսյանը հիշեցրել է, որ միաժամանակ ողջերին են փնտրում, սակայն դեռ արդյունք չկա։ Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 զոհվածի մարմին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |