41-ամյա տղամարդը կալանավորվել է զինծառայողի մորից խարդախությամբ 1․5 մլն դրամ հափշտակելու մեղադրանքով18 հունվարի 2021 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը պատերազմին մասնակցած զինծառայողի մորից առանձնապես խոշոր չափի՝ 1․5 մլն դրամ գումար է հափշտակել՝ իբրևէ թե գերության մեջ գտնվող զինվորի բուժման, գերությունից ազատելու և Հայաստան տեղափոխելու համար։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է, նրա նկատմամբ քրգործ է հարուցվել ու խարդախության հոդվածով մեղադրանք կա։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 41-ամյա գեղարքունիքցին իմանալով, որ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը զինծառայողի և հարազատների միջև, Կոտայքի մարզի բնակիչ կնոջը հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով: Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, նա, իրականությունը խեղաթյուրելով, զինծառայողի մորը հայտնել է, թե որդին վիրավոր է և գերության մեջ: «Որդու բուժման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը խաբեությամբ, մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.5 մլն դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն»,- հայտնել են ՔԿ-ից։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով (պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով): Եթե 41-ամյա տղամարդու հանցավոր գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ, Քննչական կոմիտեն խնդրում է դիմել Կոտայքի մարզային քննչական վարչություն (հեռ.՝ 0223-7-00-01) կամ ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին: Միաժամանակ հորդորում է նմանատիպ հարցերով չհամագործակցել որևէ անհատի հետ, այլ դիմել իրավապահ մարմիններին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |