Իմքայլական պատգամավոր․ Մեր լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է18 հունվարի 2021 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Մեր լրջագույն խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդարանական և ոչ խորհրդարանական, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: «Ընդդիմադիր գործընկերներն ասացին, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Այո, ես հաստատում եմ: Եվ այդ խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդարանական և ոչ խորհրդարանական։ Դրանք այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո այս ու այլ ամբիոններից շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, մեր եղբայրների գերության մեջ լինելու, Սյունիքի անվտանգության հարցերը՝ տարբեր տեսքերով, ձևերով, ուղղություններով։ Ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականության հետ չեն համապատասխանում։ Սյունիքի անվտանգության հարցը պետք չէ շահարկել, որովհետև Սյունիքը ՀՀ ողնաշարն է և դրա մասին բազմիցս խոսվել է։ Երբ դուք գնում եք էնտեղ, խոսում եք, գալիս եք խտացնելով գույները․․. պետք չէ նման շահարկումներ անել։ Մենք ունենք Սյունիքի պատգամավորներ, որոնք այնտեղ են լինում, գնում են այնտեղ»,- հայտարարել է Դավոյանը։ Պատգամավորի խոսքով՝ պետք է ուժեղանալ ու զինվել, բայց ոչ թանկարժեք մեքենաներով ու հարստություններով, և պետք է հզորանալ ու անել այն, ինչ շատերը չեն արել։ Նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահները պատրազմի դադարեցման հայտարարություն էին արել, որից հետո՝ հունվարի 11-ին ստորագրել տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ։ Պատերազմից հետո հայկական կողմը Արցախից մի շարք տարածքներ է զիջել Ադրբեջանին, ըստ Խորհրդային միության քարտեզի: Տարածքային որոշ զիջումներ են եղել նաև ՀՀ-ից՝ մասնավորապես Սյունիքի մի քանի համայնքից տներ ու հողակտորներ են մնացել ադրբեջանական կողմում, կիսվել է ՀՀ ամենամեծ Սոթքի հանքը՝ Գեղարքունիքի մարզում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |