ԱԻՊԾ․ Ասկերանում ու Մարտունու մերձակայքում զենք-զինամթերք կվնասազերծվի

ԱԻՊԾ․ Ասկերանում ու Մարտունու մերձակայքում զենք-զինամթերք կվնասազերծվի

PanARMENIAN.Net - Սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակում հունվարի 18-ին ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, փոխանցում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն»,-նշված է Արցախի ԱԻՊ ծառայության հաղորդագրության մեջ:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---