Լավրով․ Գերիների ցուցակները ճշտվում են՝ սկզբնական փուլում հայկական կողմն ամբողջական ցուցակ չէր տվել18 հունվարի 2021 - 15:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, 2020թ․ արդյունքների ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, ասել է, որ հայկական կողմը սկզբնական փուլում ամբողջական չի ներկայացրել գերեվարվածների ցուցակները՝ հավելելով, որ այժմ այդ ցուցակը ճշտվում է։ Ըստ նրա՝ սկզբից հարկավոր էր, որ և ՀՀ-ն, և Ադրբեջանը կազմեն գերիների և կորած անձանց ցուցակները՝ այս առումով, առավելապես խնդիրներ ունեցավ հայկական կողմը։ «Ադրբեջանը ներկայացրեց այդ ցուցակը, այն մեծ չէր, և բոլորը, ոչ անմիջապես, բայց վերադարձվեցին՝ նրանք, ովքեր ընդգրկված էին ադրբեջանական ցուցակում։ Ադրբեջանի կողմից այլևս գերիների, կորածների վերաբերյալ հարցեր չառաջացան»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ հայկական կողմն ամբողջական ցուցակներ չի ներկայացրել, հետագայում փոխանակվեցին այն անձինք, որոնք մասնակցել էին իրադարձություններին մինչև նոյեմբերի 10-ը։ «Սակայն, հիմա գլխավոր հարցը կապված է հայ զինծառայողների հետ դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում։ Նրանք գերի են ընկել մեկ շաբաթ, 10 օր անց՝ դեկտեմբերի սկզբին, 62 մարդ»,- ասել է Լավրովը։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ ադրբեջանական կողմն այս փուլում հայտարարել է՝ քանի որ այդ մարդիկ Հադրութում են հայտնվել մարտական գործողությունների դադարից հետո, նրանց հարցն առանձին պետք է դիտարկվի, ոչ թե նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն։ «Մենք, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցը քննարկելու անհրաժեշտությունը՝ փակելու համար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ես խոսել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ փորձելով ճշտել վերջնական ցուցակները, բայց պարզվել է, որ այդ անձանց թիվը 62-ից զգալիորեն ավելի է։ Եվ այժմ մեր զինվորականները ՀՀ և Ադրբեջանի զինվորականների հետ կապի մեջ են։ Այժմ արդեն անվանական այդ ցուցակները ճշտվում են՝ հասկանալու համար, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ»,- ասել է Լավրովը։ Լավրովը նշել է նաև, որ եթե Արցախում ռուս խաղաղապահներ չլինեին, գերիների փոխանակման հարցը շատ ավելի բարդ կլիներ լուծել։ Պատասխանելով եռակողմ հայտարարության հնարավոր «գաղտնի հավելվածների մասին հարցին՝ Լավրովն ասել է, որ ոչ մի նման բան չկա։ «Ոչ մի գաղտնի հավելված չկա։ Եվ ես չեմ տեսնում, թե ինչ թեմաներ կարող էին ինչ-ինչ «գաղտնիքներ» առարկա դառնալ»,- ասել է Լավրովը։ Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։ Պատերազմի ամբողջ ընթացքում սոցցանցերում ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին գլխատելու, ականջ կտրելու, գնդակահարելու, խոշտանգելու բազմաթիվ հոլովակներ են հրապարակվել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա |