ՊԵԿ․ Մարտի 20-ից կվերսկսենք գանձել մինչև 1․5 մլն դրամ պարտավորությունները

ՊԵԿ․ Մարտի 20-ից կվերսկսենք գանձել մինչև 1․5 մլն դրամ պարտավորությունները

PanARMENIAN.Net - 2021-ի մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները, փոխանցում են Պետական եկամուտների կոմիտեից։

Մասնավորապես՝ չվճարված պարտավորությունների առկայության դեպքում, եթե այդ պարտավորությունների չափը կգերազանցի 200,000 դրամը կամ այն չգերազանցելու դեպքում դրանց առաջացման օրվանից հետո անցած կլինի 2 ամսից ավելի, ՊԵԿ-ի կողմից կհարուցվեն չվճարված պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, կկայացվեն համապատասխան որոշումներ և դրանց հարկադիր կատարման ուղղությամբ կիրականացվեն օրենքով սահմանված համապատասխան գործողություններ:

«Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները»,- հայտնել են կառույցից։

ՊԵԿ-ը, համավարակով պայմանավորված, 2020թ․ ապրիլին հայտարարել էր, որ ընդառաջելով հարկ վճարողներին, արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո անորոշ ժամկետով չի իրականացնելու մինչև 1․5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման իր հայեցողական լիազորությունը։ 2020թ. սեպտեմբերի 11-ից ավարտվել է արտակարգ դրության ժամկետը։

Այժմ տարբեր ժամանակաշրջաններում առաջացած՝ 1․5 մլն դրամը չգերազանցող մոտ 44,000 պարտավորություն կա, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 4․9 մլրդ դրամ է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---