Հ2․ ՀՌՀ որոշումը ոչ իրավաչափ է, պայքարելու ենք վերգետնյա եթերը վերականգնելու համար![]() 18 հունվարի 2021 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հայկական երկրորդ հեռուստաալիքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կողմից բաշխված հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մասին որոշումը համարում է ոչ իրավաչափ և խտրական, ՀԸ-ն բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: Հ2-ից նշել են, որ ՀՌՀ որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակման հնարավորությունից, հունվարի 21-ից իրենց հաղորդումներն այլևս հնարավոր չէ դիտել ալեհավաքի միջոցով։ «Հայկական երկրորդի հաղորդումները հունվարի 21-ից սկսած կարող եք դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, Ucom-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը: Մեզ կարող եք հետևել նաև հ2-ի YouTube-յան ալիքի և ֆեյսբուքյան էջի միջոցով»,- հայտարարել են հեռուստաընկերությունից։ Առաջիկա յոթ տարում, վարկանիշային քվեարկության միավորների համաձայն, հանրապետական սփռում կիրականացնեն հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի ամենաբարձր միավոր հավաքած 5 հեռուստաընկերություն․«Արմենիա թիվի», «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա» հ/ը), «Շանթ» ՍՊԸ, «A TV», «Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի»: Եվս 7 հեռուստաընկերություն ստացելէ մայրաքաղաքային սփռման իրավունք։ Ընթերցեք նաև․ «Արմնյուզը», «5-րդ ալիքը» միայն Երևանում կցուցադրվեն, «Հ2»-ն էլ դուրս մնաց եթերից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |