ԱԺ-ում քննարկվում է Հակակոռուպցիոն և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների ստեղծումը![]() 18 հունվարի 2021 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա հույս է հայտնել, որ դատարանների ստեղծումը կբարձրացնի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։ «Միաժամանակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում ևս մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով նախագծերով առաջարկվում է ստեղծվել մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորով։ Նախատեսվում է, որ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի գործերը, 5-ը կունենան ապօրինի ծագումով գույք բռնագանձելու քաղաքացիական հայցեր քննելու իրավունք»,- ասել է նա՝ նշելով, որ թվերը վերջնական չեն, երկրորդ ընթերցմամբ կարող է փոխվել՝ կապված մեկ այլ օրինագծից։ Նախագծով սահմանվել են նաև 2 դատարանում դատավոր նշանակվելու ավելի խիստ սահամանափակումներ։ Ըստ նախարարի՝ նախագծում դրույթներ են ավելացել նաև դատախազության հետ քննարկումների արդյունքում։ 2019-ի ամռանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր երկրում հակակոռուպցիոն դատարանի ստեղծելու մտադրության մասին. նա նշել է, որ միջազգային գործընկերների հետ քննարկվել է այն երեք տարում ստեղծելու հեռանկարը: Դրանից մոտ մեկ տարի անց՝ 2020-ի օգոստոսին արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր դրել օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան։ Ընթերցեք նաև․ Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն․ Նախագիծն ԱԺ-ում է ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |