Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նոր նախարար![]() 18 հունվարի 2021 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը առողջապահության նախարար է նշանակել կառույցի արդեն նախկին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։ Հունվարի 18-ին վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Դրանից հետո նախագահը ստորագրել էր նաև Թորոսյանին նախարարի պաշտոնից ազատելու որոշումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |