Սիմոնյան․ «Իմ քայլը» լքած բոլոր պատգամավորները լեգիտիմության խնդիր ունեն18 հունվարի 2021 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում թափուր տեղը զբաղեցրած պատգամավոր Աննա Գրիգորյանի «Իմ քայլից» դուրս գալուն, հայտարարել է, որ խմբակցությունը լքած բոլոր պատգամավորները լեգիտիմության խնդիր ունեն։ «Կարծում եմ՝ «Իմ քայլը» խմբակցության մանդատը մեկ միասնական մանդատ է, որն առաջնահերթ տրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երբ դու հայտարարում ես, որ դուրս ես գալիս, պետք է հասկանաս, որ քո լեգիտիմությունը որպես պատգամավոր այդքան էլ վստահելի չէ։ Շատ մեծ հարց է՝ շատերը ներկայացված կլինեի՞ն ԱԺ-ում, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը, որը հիմնական շարժիչ ուժն է եղել։ Լեգիտիմության խնդիր ունեն բոլոր այն պատգամավորները, որոնք լքել են «Իմ քայլը» խմբակցությունը»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։ Նրանք պետք է իրենց աշխատանքով ապացուցեն, որ քաղաքական առումով ընտրվել են, ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքը դրան չի հավատում։ Նա կասկածի տակ է առել Աննա Գրիգորյանի այն նկատառումը, որ ինքը 5000-ից ավելի ձայն է հավաքել Սյունիքում և Վայոց ձորում, և որ տեղացիներն իրեն լավ են ճանաչում։ «Դուրս եկած պատգամավորներից գեթ մեկը մեզ համար անակնկալ չէ։ Շատերի հետ անհամաձայնություններ են եղել նաև մինչև պատերազմը»,- նշել է Սիմոնյանը։ Ազգային ժողովում թափուր տեղը զբաղեցրած Աննա Գրիգորյանը մանդատը վերցրել է որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամի հրաժարականի հետևանքով առաջացել է թափուր մանդատ, որը, ըստ կարգի, փոխանցվել է 2018-ի ընտրություններում հաջորդ առավել շատ ձայները ստացած անձին։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |