Երևանում 100-ի փոխարեն՝ 300 նոր վերելակ կտեղադրվի18 հունվարի 2021 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրվի 300 նոր վերելակ, միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից, տեղեկացնում են քաղաքապետարանից։ «Երևանի վերելակներից 1/4-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- հայտարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանն էլ հայտնել է, որ իրենց վարչական շրջանում 596 վերելակ կա, որոնցից 111-ը փոխված է։ «Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի», - նշել է Մանուկյանը։ 2020-ի հունվարի 10-ին քաղաքապետարանից հայտնել էին, որ տարվա ընթացքում Երևանում նախատեսված է 100 վերելակի փոխարեն համայնքային միջոցներով կփոխարինել 500 վերելակ։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |