ԱՀԿ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են![]() 18 հունվարի 2021 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են՝ պատվաստանյութերը կիրառվում են գրեթե բացառապես հարուստ պետություններում։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը Գործադիր կոմիտեի նիստում։ «Աշխարհն աղետալի բարոյական ճգնաժամի շեմին է»,- ասել է նա՝ հավելելով, որ «հավասար մատչելիության խոստումը լուրջ ռիսկի է ենթարկվում», գրում է ՏԱՍՍ-ը։ «Վերջին շաբաթներին ես անդամ մի քանի երկրից հարցադրումներ եմ ստանում, թե արդյոք իրենց երկիրը կստանա COVAX հարթակի միջոցով պատվաստանյութ և կկատարեն արդյոք բարձր եկամուտով երկրներն իրենց խոստումները»,- ասել է նա։ Նա հավելել է, որ ավելի քան 39 մլն դեղաչափ է ուղղվել բարձր եկամուտով 49 երկրի, և միայն 25 դեղաչափ է ուղղվել նվազագույն եկամուտներով երկրներից մեկին։ Նա կոչ է արել համաշխարհային հանրությանը համերաշխ լինել պանդեմիայի դեմ պայքարում և առաջիկա 100 օրում աշխարհի բոլոր երկրներում բուժաշխատողների և տարեցների պատվաստում սկսել։ COVAX հարթակը ստեղծվել է ԱՀԿ-ի կողմից բոլորի երկրների համար պատվաստանյութերի մատչելիությունն ապահովելու նպատակով։ Երբ բոլոր երկրները ստանան բնակչության 20 տոկոսի համար անհրաժեշտ պատվաստանյութը, այդ ժամանակ հնարավոր կլինի լրացուցիչ քանակ ստանալ։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |