Ավինյանի գրասենյակ․ Գերիների թվի մասին տվյալները հրապարակման ենթակա չեն, խորհրդապահական են19 հունվարի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակման՝ «հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը», հայտարարել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել գործընկերներին։ Հունվարի 18-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայկական կողմը սկզբնական փուլում ամբողջական չի ներկայացրել գերեվարվածների ցուցակները՝ հավելելով, որ այժմ այդ ցուցակը ճշտվում է։ «Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին»,-հայտարարել են գրասենյակից` նշելով, որ դեռևս դեկտեմբերին գերիների ամբողջական ցանկեր են փոխանցվել ռուսական կողմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը գերիների ու անհետ կորածների մասին հստակ թվական տվյալներ չի հայտնել։ Հայտնի է, որ պատերազմի ավարտից ու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո 62 շիրակցի է գերեվարվել։ Ընթերցեք նաև․ Լավրով․ Գերիների ցուցակները ճշտվում են՝ սկզբնական փուլում հայկական կողմն ամբողջական ցուցակ չէր տվել Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |