ՃՈ-ն վարորդների խախտումների համար մինչև 2022-ի հուլիսի 1-ը տուգանային միավորներ չի կիրառի![]() 19 հունվարի 2021 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը, Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երկրորդ ընթերցումից առաջ օրենքում փոփոխությունների նախագիծը։ «Մինչև 2022-ի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքով քննության ենթակա գործերով»,-հայտարարել է Ֆիդանյանը։ 2019-ի վերջին հայտարարվել էր Հայաստանում վարորդների համար բալային համակարգ ներդնելու ու մեկնարկային 9 միավոր տալու մասին։ Ընթերցեք նաև․ Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |